ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Հանդիպում անասնաբույժների հետ Շիրակի մարզում

Հանդիպում անասնաբույժների հետ Շիրակի մարզում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-04-21 10:42:38 Հանդիպում անասնաբույժների հետ Շիրակի մարզում 938

Ապրիլի 23-ը անասնաբույժի միջազգային օրն է: Հայաստանում անասնապահությունը զարգացած է Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Այսօր Շիրակի մարզում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել են մարզի անասնաբուժների հետ: Կարևորվել է անասնաբուժների ջանքերը հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև սահուն սերնդափոխությանն ուղղված շարունակական ուսուցման գաղափարը:

Ներկայացվել են ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, քննարկվել են անասնաբուժներին հետաքրքրող հարցեր: