Բույսերի պաշտպանության միջոցառումները՝ ՍԱՏՄ առաջնահերթություն
Բույսերի պաշտպանության միջոցառումները՝ ՍԱՏՄ առաջնահերթություն
2022-07-18 11:15:24 843
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն աշխատանքային այցով եղել են Արարատի մարզի մի շարք համայնքներում։ Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ այգիների բուսասանիտարական վիճակին ու առկա խնդիրներին։
ՍԱՏՄ մասնագետները՝ դեռևս գարնանը կատարած այցի ժամանակ մարզի որոշ համայնքներում նկատել էին այգիների աճի վատ ընթացք և չորացման դեպքեր, որոնց կանխարգելման համար կատարվել էին բուսասանիտարական մոնիթորինգ, նմուշառում և լաբորատոր փորձաքննություն։ ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից տրվել էր այգիների վերականգնմանն ուղղված խորհրդատվություն՝ ինչպես ճիշտ մշակության և ագրոտեխնիկայի, այնպես էլ բույսերի պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ։
Տեսչական մարմնի ղեկավարի այցի ընթացքում պարզ է դարձել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարված աշխատանքները տվել են ցանկալի արդյունք, և այգիները հիմնականում վերականգնվել են։
Գեորգի Ավետիսյանը շփվել է նաև հողօգտագործողների հետ, լսել խնդիրներն ու առաջակությունները և պատրաստակամություն հայտնել ցուցաբերել հնարավոր աջակցություն Տեսչական մարմնի իրավասությունների շրջանակում։