ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Շիրակի մարզում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելումը՝ որպես առաջնահերթություն

Շիրակի մարզում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելումը՝ որպես առաջնահերթություն

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-07-20 18:35:59 Շիրակի մարզում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելումը՝ որպես առաջնահերթություն 759

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Քննարկմանը ներկա են եղել մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի ոլորտային պատասխանատուներ ու մասնագետներ։
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ հակահամաճարակային միջոցառումներին ուղղված պետական միջոցների օգտագործման հարցում պետք է դրսևորել առավելագույն պատասխանատվություն, անաչառություն, այն պետք է բաշխվի մարզում պատվաստումային գործընթացի պահանջին համապատասխան և կիրառվի հավասարաչափ։
Անդրադառնալով ընթացիկ տարվա պատվաստումային գործընթացին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ արձանագրվել են բացթողումներ և պատվաստումների ցուցանիշները հատկապես ցածր են Գյումրիում և Ախուրյան համայնքում։
Պատասխանատուները կարևորել են շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը, որը կնպաստի հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը։