ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-01 10:44:24 Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը 721

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ):

Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է:

Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահասկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:

Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: