Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը
2021-08-02 05:54:33
1480
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) գործունեության կասեցումը:
Տնտեսավարողը կատարել է Տեսչական մարմնի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:






