ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«Ապարան թան պլյուս» ապրանքանիշի թանն անվտանգ է. վերացվել է արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

«Ապարան թան պլյուս» ապրանքանիշի թանն անվտանգ է. վերացվել է արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-08 17:49:41 «Ապարան թան պլյուս» ապրանքանիշի թանն անվտանգ է.  վերացվել է արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը 476

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:

Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաև արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը: