ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-16 10:39:37 Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը 432

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:

Կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ: Այսպես՝ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում «Մածուն» և «Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Պանիր» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ», իսկ «Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: