ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գյումրիում փողոցային առևտրի դեմ պայքարը դրական արդյունքներ է գրանցել

Գյումրիում փողոցային առևտրի դեմ պայքարը դրական արդյունքներ է գրանցել

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-20 10:42:48 Գյումրիում փողոցային առևտրի դեմ պայքարը դրական արդյունքներ է գրանցել 456

Դեռևս մեկ ամիս առաջ, Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկել էր բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը, որին ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ՝ քննարկելու փողոցային առևտրի կասեցման ուղղությամբ գրանցված արդյունքները: Իսկ արդյունքները եղել են տպավորիչ, ինչն արձանագրել են սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատուները՝ շրջելով հանրապետության երկրորդ քաղաքի շուկայամերձ փողոցներում։
Ինչպես ներկայացրել է Դավիթ Առուշանյանը, արդեն մաքրվել են Արագած, Շահումյան փողոցների և Հաղաթանակի պողոտայի մայթերը, Լաչինի միջանցք կոչվող տարածքը, ապամոնտաժվել են տաղավարներին կից կառույցները, իսկ առեւտրականներին իրենց գործունեությունը շարունակելու համար առաջարկվել են այլ տարածքներ:
«Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և այստեղ մեկնարկած գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։ ՍԱՏՄ-ն այս միջոցառումների դրական ելքի ամենաշահագրգիռ կողմերից է»,- շեշտել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալին հանձնվելով շնորհակալագիր՝ կատարված աշխատանքում ներդրած ջանքերի համար: Շնորհակալագիր է հանձնվել նաև ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետին։