Ավելի հարմարավետ ուսուցում
Ավելի հարմարավետ ուսուցում
2022-08-26 15:33:30 624
ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում՝ վերանորոգվել և կահավորվել են ուսումնական սենյակներ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային կենտրոններում:
Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոն էին այցելել Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու, նրա հրավերով, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ուսումնական սենյակների բացումը ևս մեկ քայլ է ՍԱՏՄ կարողությունների զարգացման շարունակական գործընթացում՝ ուսուցումների և վերապատրաստեումների միջոցով ամրապնդելու ոչ միայն տեսչական մարմնի աշխատակիցների, այլև ոլորտում գործունեություն ծավալող բոլոր մասնագետների գիտելիքները, ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները:
Պաշտոնատար անձինք ծանոթացել են նաև մարզային կենտրոնին կից ՀԱԲԼԾԿ լաբորատոր կենտրոնի կարողություններին: