ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-31 17:30:20 Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական  գործունեության կասեցումը 371

ՀՀ ՍԱՏՄ Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:

Վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: