Հանրապետության ողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
Հանրապետության ողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
2022-09-05 18:00:08 589
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ:
Oգոստոս ամսվա 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող 6 մայրուղիներում (Աբովյան-Երևան, Աշտարակ-Երևան, Էջմիածին-Երևան, Արարատ-Երևան, Զովունի-Երևան և Ջրվեժի խճուղիներ) կանգնեցվել և ստուգվել է մոտ 4500 մեքենա, ինչի արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, կասեցվել է մոտ 7000 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաներ մուտք գործած տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է 17 արձանագրություն, կասեցվել մոտ 4700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաների մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 2 արձանագրություն և կասեցվել մոտ 150 կգ մսեղիքի վաճառքը: Այս պահին իրականացվում է 44 վարչական վարույթ:
Այսօրվանից՝ սեպտեմբերի 5-ից, խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել հանրապետության ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում:
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14 ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը: Մանավորապես՝
Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 68 կգ (27 կգ խԵԿ, 8 կգ ՄԵԿ, 33 կգ խոզ) մսի իրացումը,
Արագածոտն - ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 61 կգ (47 կգ ԽԵԿ,14 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 14 կգ ԽԵԿ-ի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 90 կգ (50 կգ խԵԿ, 40 կգ խոզ) մսի իրացումը,
Լոռի - ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Կոտայք - ստուգվել է 8 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 277 կգ (158 կգ խԵԿ, 19 կգ ՄԵԿ,100 կգ խոզ) մսի իրացումը,
Շիրակ - ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Սյունիք - ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 11 կգ խոզ մսի իրացումը,
Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:
Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով: