ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողության արդյունքները. 07.09.2022

Միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողության արդյունքները. 07.09.2022

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-09-07 17:12:14 Միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողության արդյունքները. 07.09.2022 376


Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը: Մանավորապես՝

Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արագածոտն - ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 16,3 կգ խԵԿ-ի մսի իրացումը,
Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 80,4 կգ (45,3 կգ ԽԵԿ, 35,1 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 10 կգ խԵԿ-ի մսի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 140 կգ խԵԿ-ի մսի իրացումը,
Լոռի - ստուգվել է – 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Կոտայք - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 31 կգ մսի իրացումը,
Սյունիք - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 8 կգ խոզ մսի իրացումը,
Վայոց Ձոր – ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Տավուշ – ստուգվել է – 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով: