Ստուգայցեր Երևանի Նոր նորք վարչական շրջանի իրացման ցանցում
Ստուգայցեր Երևանի Նոր նորք վարչական շրջանի իրացման ցանցում
2021-08-23 12:17:39 1026
Կորոնավարակի դեմ պայքարին միտված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերն այսօր շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում։
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են համեմատաբար բարվոք վիճակ․ որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են, ուստի արձանագրություններ չեն կազմվել, սակայն այդ տնտեսավարողներին խստորեն զգուշացվել է, որ թերացումների կրկնության դեպքում կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Ստուգայցերը շարունակական են։
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: