ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ընդհանուր առմամբ՝ կազմվել է 7 արձանագրություն. ստուգայցերը շարունակվում են

Ընդհանուր առմամբ՝ կազմվել է 7 արձանագրություն. ստուգայցերը շարունակվում են

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-08-24 12:31:21 Ընդհանուր առմամբ՝ կազմվել է 7 արձանագրություն. ստուգայցերը շարունակվում են 1029

An imageCovid-19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում։
Արձանագրություններ չեն կազմվել:
Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում, կազմվել է 7 արձանագրություն: Խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կկիրառվի «նախազգուշացում» վարչական պատասխանատվություն միջոցը: Կրկնվելու դեպքում՝ նախատեսվում է տուգանք 100-300 հազար դրամի չափով:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում: