Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2022-11-04 18:01:36 649
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք. Կապան) արտադրական գործունեության կասեցումը։
Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: