ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է հացի երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը Գեղարքունիքի և Արարատի մարզերում

Կասեցվել է հացի երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը Գեղարքունիքի և Արարատի մարզերում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-08-26 12:41:42 Կասեցվել է հացի երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը  Գեղարքունիքի և Արարատի մարզերում 856

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել Խորանարդ (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ) և «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում:
Ստուգումը ցույց է տվել, որ երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասերի պատերը և առաստաղը մրոտված են եղել, կենցաղային հատվածներում սանիտարահիգիենիկ վիճակը չի համապատասխանել սահմանված պահանջներին, անձնակազմի հանդերձարանը չի ունեցել համապատասխան կահավորանք, սանհանգույցը ապահովված չի եղել հոսող ջրով, բացակայել են հիգիենայի պարագաները, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:
Վերահսկողություն իրականացնող մարմինը կասեցրել է հացի նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը՝ սահմանելով ժամկետ խախտումների վերացման համար: