ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՍԱՏՄ-ն այսօր արձանագրել է խախտումներ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՍԱՏՄ-ն այսօր արձանագրել է խախտումներ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-08-26 12:47:10 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՍԱՏՄ-ն այսօր արձանագրել է խախտումներ 936

An imageԿորոնավարակի դեմ պայքարի համար սահմանված նորմերի պահպանումն այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում:
Վարչական շրջանում ստուգայցեր է կատարել երեք խումբ, որոնցից երկուսը խոշոր խանութներում արձանագրել են անձնակազմի և հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքեր, իսկ մեկում՝ նաև լրացված չեն եղել ջերմաչափման գրանցամատյանները:
Կազմվել են արձանագրություններ: Կարգազանց տնտեսավարողները կենթարկվեն «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով: Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում: