ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների խորհուրդների նիստերին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների խորհուրդների նիստերին

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-11-28 15:53:18 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների խորհուրդների նիստերին 1185

An imageՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ, մասնակցել վերջիններիս խորհուրդների նիստերին:
Քննարկվել են վերոնշյալ տեսչական մարմինների գործունեությանը, ոչ պարենային ապրանքների, սննդի անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը: Ընդգծվել է ՍԱՏՄ-ի կողմից արտահանման, ներմուծման, լաբորատոր փորձաքննությունների, տնտեսվարողների գրանցման ու վերահսկողության ուժեղացման, սննդամթերքի անվտանգության ոլորտում ստուգումների որակի բարձացման անհրաժեշտությունը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ տեսչական մարմինների գործունեության զարգացմանը միտված ծրագրերը կառավարության համար ունեն առաջնային նշանակություն ու պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: