ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կենտրոն վարչական շրջանում կազմվել է խախտումների մասին մեկ արձանագրություն

Կենտրոն վարչական շրջանում կազմվել է խախտումների մասին մեկ արձանագրություն

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-08-27 12:52:30 Կենտրոն վարչական շրջանում կազմվել է խախտումների մասին մեկ արձանագրություն 881

An imageՀանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում:
Այսօր Տեսչական մարմնի մասնագետները շրջայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներ:
Դիտարկված խանութներից միայն մեկում են գրանցվել խախտումներ՝ աշխատակիցներն ու հաճախորդները եղել են առանց դիմակների, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն: Տնտեսավարողն առաջին անգամ խիստ նախազգուշացվել է:
Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: