ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համարակալման գործընթացը կնպաստի սպանդանոցային գործունեության աշխուժացմանը

Համարակալման գործընթացը կնպաստի սպանդանոցային գործունեության աշխուժացմանը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-12-08 17:38:06 Համարակալման գործընթացը կնպաստի սպանդանոցային գործունեության աշխուժացմանը 488

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի և «Ավռոմիկ» ընկերության համատեղ ջանքերով՝ մեկնարկել է Կենդանիների համարակալաման և հաշվառման ծրագրի էլեկտրոնային «ԱնիՊաս» համակարգի ուսուցման դասընթացը սպանդանոցների ներկայացուցիչների համար:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը շնորհավորել է բոլորին խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացի մեկնարկի կապակցությամբ՝ շեշտելով, որ այդ գործընթացը կնպաստի սպանդանոցային գործունեության աշխուժացմանը: Անդրադառնալով կենդանիների մորթի վերահսկման միջոցառումներին՝ նա ընդգծել է, որ այս պահին Ոստիկանությունն ու Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները հանրապետության ամբողջ տարածքով սկսել են համատեղ ուժեղացված վերահսկողություն ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի հայտնաբերման ուղղությամբ: «Հանրապետության հիմնական և նույնիսկ երկրորդական մայրուղիներում, համայնքներն իրար կապող ճանապարհներին իրականացվում է ամենօրյա հսկողություն և առանց ձև 5 անասնաբուժական փաստաթղթի ուղեկցության միս մսեղիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան պատժիչ միջոցառումներ՝ սկսած վարչական պատասխանատվությունից մինչև մսեղիքի ոչնչացում: Դրանք միտված են բակային մորթի բացառմանն ու սպանդանոցների գործունեության ակտիվացմանը»,-նշել է Տեսչական մարմնի պատասխանատուն:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, նշել է, որ մինչև այս տարվա ավարտը նախատեսվում է համարակալել հանրապետության ԽԵԿ-ի ողջ գլխաքանակի 40%-ը, իսկ հունվարի սկզբից, մինչև կենդանիների արոտ դուրս գալը, ամբողջությամբ ավարտել համարակալման ու հաշվառման գործընթացը:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգում համարակալման գործընթացի մեկնարկով պայմանավորված փոփոխությունները, քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: