ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Խստացված ստուգայցերը շարունակվում են

Խստացված ստուգայցերը շարունակվում են

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-08-30 01:04:13 Խստացված ստուգայցերը շարունակվում են 900

An imageCovid19-ի դեմ պայքարը շարունակում է մնալ ՍԱՏՄ առաջնայնություններից մեկը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շաբաթագլխի շրջայցերը սկսել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներից:
Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտում՝ միայն հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր, արձանագրվել է միայն խանութներից մեկում: Տնտեսավարող նախազգուշացվել է:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում: