ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
2021-09-01 02:11:15 943
Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված վերահսկողությունն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում:Որոշակի թերացումներ նկատվե են, սակայն դրանք տեղում շտկվել են: Տեսուչներն արձանագրություններ չեն կազմել:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում: