ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-09-02 02:18:13 Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը 875

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց, բացակայել են ձեռքերի լվացման և ախտահանման միջոցները:
«Անտառի բարիք» ՍՊԸ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեսվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: