ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երկու արտադրամաս վերացրել են խախտումները և կշարունակեն աշխատել

Երկու արտադրամաս վերացրել են խախտումները և կշարունակեն աշխատել

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-12-22 11:38:31 Երկու արտադրամաս վերացրել են խախտումները և կշարունակեն աշխատել 582

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, ք. Տաշիր) արտադրական առանձին գործառույթի կասեցումը. լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակն արդեն համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Մեկ այլ որոշմամբ վերացվել է «ՏԳ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի (Արարատի մարզ, ք. Արտաշատ) արտադրական գործունեության կասեցումը։An image Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս ընկերությունում իրականացված կրկնակի ստուգումը փաստել է, որ շտկվել են այստեղ նախկինում հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները: