ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող եվս մեկ հացի արտադրամաս

Կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող եվս մեկ հացի արտադրամաս

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-12-23 13:17:31 Կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող եվս մեկ հացի արտադրամաս 432

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում (Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված):
Ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է մի շարք խախտումներով, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարաններ, հովացման դարակաշարեր), պատերի որոշ հատվածներ, սեղանների մակերեսները չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, պատերը պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութից՝ սալիկները պոկված են, իսկ առաստաղից մասնիկներ են թափվում, բացվող ներքին պատուհանը չունի հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց: Արտադրական շինությունում պահվում են անձնակազմի անձնական հագուստը և սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կասեցվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի 3 մասնաճյուղերում գործող 3 հացի արտադրամասերի գործունեությունը՝ նույնանման խախտումների պատճառով: