Վերացվել է նրբաբլիթների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել է նրբաբլիթների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2022-12-27 11:58:16 615
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանի կողմից արտադրվող «Նրբաբլիթ լցոնված տավարի մսով» արտադրատեսակի թողարկման կասեցումը (ք. Երևան, Անդրանիկի 60):
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները տնտեսավարողը վերացրել է և արտադրատեսակը համապատասխանում է իրավական նորմերով սահմանված պահանջներին: