ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ստուգայցերը շարունակվում են. թիրախում Կենտրոն վարչական շրջանն է

Ստուգայցերը շարունակվում են. թիրախում Կենտրոն վարչական շրջանն է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-09-02 02:21:28 Ստուգայցերը շարունակվում են. թիրախում Կենտրոն վարչական շրջանն է 901

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։
Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: