Վերացվել են երկու ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել են երկու ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2022-12-30 13:05:10 768
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են երկու ընկերությունների՝ «Յունիվերսալ էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի (Կոտայքի մարզ, գ. Բջնի) և անհատ ձեռնարկատեր Սոս Ղարախանյանին պատկանող մսամթերքի արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Կողբ), արտադրական գործունեության կասեցումները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Տավուշի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս երկու արտադրամասերում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները: