ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
2021-09-03 02:25:29 804
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խոշոր խանութներում։
Խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի և՝ չեն կազմվել արձանագրություններ:
Շրջայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: