ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարում Էրեբունի վարչական շրջանում
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարում Էրեբունի վարչական շրջանում
2021-09-06 02:39:10 881
Covid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։
Աննշան թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։
Շրջայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում: