Վերացվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
2023-03-14 15:15:12
1086
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Քնարիկ Շախոյանին պատկանող ալրային և կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ, պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:



