ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-04-05 17:09:49 Կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է 747

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Ոսկե սեր» ՍՊԸ-ի կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: