ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում
2021-09-09 03:39:02 822
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում:
Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են խանութներից մեկում. բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում: