ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Սյունիքում

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Սյունիքում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-04-10 12:49:52 Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Սյունիքում 626

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր):
Մասնավորապես՝
- արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը,
- հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել,
- սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական և արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ,
- անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: