ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Արմավիրում եվս մեկ մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

Արմավիրում եվս մեկ մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-04-17 12:03:12 Արմավիրում եվս մեկ մանկապարտեզի  գործունեություն է կասեցվել 473

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,

- կառույցի պատերը և դռները հարթ չեն, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,

- կառույցն ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով և արհետսական օդափոխության համակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: