Մանկապարտեզի խոհանոցը կվերսկսի գործունեությունը
Մանկապարտեզի խոհանոցը կվերսկսի գործունեությունը
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2023-04-25 15:49:29 659
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը։
Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: