Հացի արտադրամասում խախտումները վերացվել են
Հացի արտադրամասում խախտումները վերացվել են
2023-04-28 10:32:25
1009
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ)։
Տեսչական մարմնի Արարատի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:






