ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի ուղերձը Բույսերի առողջության պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի ուղերձը Բույսերի առողջության պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-05-12 12:55:56 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի ուղերձը Բույսերի առողջության պաշտպանության միջազգային օրվա առթիվ 914

An imageԲուսասանիտարական ոլորտի հարգելի գործընկերներ

Շնորհավորում եմ Ձեզ Բույսերի առողջության պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Դուք առանցքային աշխատանք եք կատարում բույսերի առողջության պահպանման, առողջ և որակյալ բերք ստանալու, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման և ոլորտի զարգացման համար։

Ոլորտի մասնագետների աշխատանքի կարևորման ցուցիչ է նաև այն, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացվել է Բույսերի առողջության պաշտպանության օրը:

Բուսասանիտարական միջոցառումները լրջագույն դեր են խաղում կայուն գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ինքնաբավության ապահովման և էկոհամակարգի պահպանման գործում: Բուսասանիտարները կատարում են կարևոր առաքելություն՝ պայքարելով բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ՝ պահպանելով մեր շրջակա միջավայրն առողջ և կայուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իր գործառույթների շրջանակներում, անում է հնարավորը հողօգտագործողներին խորհրդատվությամբ ու գործնական միջոցառումներով աջակցելու, ինչպես նաև անորակ պեստիցիդներից ու ագրոքիմիկատներից զերծ պահելու, բույսերի վնասակար օրգանիզմների դեմ արդյունավետ պայքարին և հողերի բերրիության բարձրացմանն ուղղված որակյալ միջոցներով ապահովելու համար:

Ձեր աշխատանքը, որ սկսվում է հողի նախացանքային մշակությունից և վերջանում բերքահավաքից հետո դաշտի մաքրման աշխատանքներով, արժանի է երախտագիտության և հարգանքի: Թող բույսերի պաշտպանության ձեր ջանքերը լինեն հաջողված, իսկ ձեր արած աշխատանքը գնահատվի ըստ արժանվույն:

Рус
Уважаемые коллеги в области фитосанитарии!
Поздравляю вас с Международным днем охраны здоровья растений. Вы выполняете ключевую работу по поддержанию здоровья растений, получению здоровых и качественных культур, повышению продуктивности сельского хозяйства и развитию отрасли.
В 2022 году в календарь Республики Армения был добавлен День охраны здоровья растений, что также является показателем важности работы специалистов данной области.
Фитосанитарные меры играют решающую роль в устойчивом сельском хозяйстве, продовольственной безопасности, самодостаточности и сохранении экосистем. Фитосанитары выполняют важную миссию, борясь с вредителями и болезнями растений, сохраняя окружающую среду здоровой и устойчивой.
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Республики Армения в рамках своих полномочий делает все возможное, чтобы помочь фермерам советами и практическими мероприятиями, а также уберечь их от некачественных пестицидов и агрохимикатов, предоставить им качественные меры, направленные на эффективную борьбу с вредными организмами и на повышение плодородия почвы.
Ваш труд, начиная с предпосевной обработки почвы и заканчивая послеуборочной работой, заслуживает признательности и уважения. Пусть ваши усилия по защите растений будут успешными, а работа, которую вы делаете, будет оценена по достоинству.
Eng
Dear colleagues in the field of phytosanitary
I congratulate you on International Plant Protection Day. You work hard to keep plants healthy, produce healthy, quality crops, improve agricultural productivity and grow the field.
The fact that a Plant Protection Day has been added to the calendar of the Republic of Armenia in 2022 is also an indication of the importance of the work of specialists in this field.
Phytosanitary measures are crucial for sustainable agriculture, food safety, self-sufficiency and the preservation of ecosystems. Phytosanitary workers have an important mission, fighting plant pests and diseases, keeping the environment healthy and sustainable.
The Food Safety Inspection Body of RA within the framework of its functions does its best to help farmers with advice and practical measures, as well as to protect them from low-quality pesticides and agrochemicals, to provide them with quality measures aimed at effective control of plant pests and improvement of soil productivity.
Your efforts, from pre-sowing cultivation to post-harvest cleaning, is worthy of appreciation and respect. May your plant protection efforts be successful and the work you do be appreciated.