ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երեվանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը

Երեվանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-05-16 15:39:57 Երեվանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը 706

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Կոմիտասի պողոտա):

Մասնավորապես՝

- արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,

- սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել,

- չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքներ,

- չեն եղել սանհանգույցներ, անձնակազմի համար հանդերձարան,

- սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ,

- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: