ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ

ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-05-19 16:59:42 ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ 679

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն «Բյուրո Վերիտաս» համաշխարհային կազմակերպության կողմից այս տարի ևս ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ՝ ISO 35001։2019։
Փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կառավարումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։

Սերտիֆիկացման շրջանակը ներառում է ցամաքային և ջրային կենդանիների վարակիչ և ինվազիվ հիվանդությունների, այդ թվում` հատուկ վտանգավոր հարուցիչների դեպքում, ախտորոշիչ, գիտական և մոնիթորինգային հետազոտությունները։
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը միակ պետական լաբորատոր կառույցն է Հայաստանում, որը ներառված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ցանկում և երեք ուղղություններով՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և բուսասանիտարիա, տրամադրում է ԵՄ անդամ ու այլ երկրներում փոխճանաչելի լաբորատոր ծառայություններ։