ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-09-13 04:09:24 ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում 787

An imageՇաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներից:
Խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ:
Կազմվել է արձանագրություն:
Ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: