«Ադամիում» ընկերության աշխատակիցներն անցել են բժշկական զննությունը
«Ադամիում» ընկերության աշխատակիցներն անցել են բժշկական զննությունը
2021-09-14 04:14:51 976
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ Տեսչական մարմինը ս/թ հուլիս ամսին աշխատանքի իրավունքից ժամանակավորապես զրկել էր սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ 45 աշխատակցի, որոնք չէին ենթարկվել պարտադիր բժշկական զննության:
Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով այս ընկերության բոլոր աշխատակիցների աշխատանքի իրավունքը վերականգնվել է, քանի որ վերջիններս անցել են բժշկական զննություն և ունեն սանիտարական (բժշկական) գրքույկներ:
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության մասին օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պարտադիր և պարբերական բժշկական զննության: