ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Շիրակի մարզում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Շիրակի մարզում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-06-26 12:46:02 Շիրակի մարզում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 648

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Փարոս-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով:
Մասնավորապես՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, ինչպես նաև գոլորշու խտացումն ու մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը։
- սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: