ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ պատվիրակությանն են ներկայացվել հացահատիկի անվտանգության լաբորատոր հսկողության ՌԴ համակարգերը

ՍԱՏՄ պատվիրակությանն են ներկայացվել հացահատիկի անվտանգության լաբորատոր հսկողության ՌԴ համակարգերը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-06-28 11:46:04 ՍԱՏՄ պատվիրակությանն են ներկայացվել հացահատիկի անվտանգության լաբորատոր հսկողության ՌԴ համակարգերը 400

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Դաշնությունում է՝ ծանոթանալու Ռոսսելխոզնադզորի կարանտինային բուսասանիտարական հսկողության և հացահատիկի որակի ու անվտանգության հսկողության ապահովման, գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ թունաքիմիկատների կիրառման լաբորատոր հսկողության համակարգերին և այլն։

ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են Ռոսսելխոզնադզորի ենթակայության տարբեր կազմակերպություններ և լաբորատորիաներ, որտեղ գնահատվում է հացահատիկի և հացահատիկի վերամշակված արտադրանքի համապատասխանությունը ներմուծման պահանջներին: Ներկայացվել է ռուսական հացահատիկի արտահանման ողջ գործընթացը` հաշվի առնելով, որ Հայաստանը խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող պարենային հացահատիկի նկատմամբ։

Հայ մասնագետները կծանոթանան նաև ռուսական ФГИС «Аргус-Фито», ФГИС «Аргус-Лаборатория», ФГИС «Аргус-Обеззараживание», ФГИС «Сатурн», ինչպես նաև ФГИС «ВетИС» համակարգերի և Ռոսսելխոզնադզորի արհեստական ​​ինտելեկտի մոդելների աշխատանքի արդյունքներին:

Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։