ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Արմավիրում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Արմավիրում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-07-03 15:37:24 Արմավիրում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 402

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, գ. Դաշտ): Մասնավորապես արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում՝ պատերը և առաստաղը ունեցել են բորբոս, ճաքեր, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից: Սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: