ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունն այցելել է «Վերին Լարս» սահմանային անցակետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունն այցելել է «Վերին Լարս» սահմանային անցակետ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-07-06 10:41:28 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունն այցելել է «Վերին Լարս» սահմանային անցակետ 515

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում, այցելել է «Լարս»-ի ժամանակավոր պահպանման պահեստ, ծանոթացել հայկական բեռների ձևակերպման գործընթացին և բուսասանիտարական լաբորատորիայի աշխատանքներին։

«Վերին Լարս» սահմանային անցակետում պատվիրակության անդամները հետևել են բեռների անցման գործընթացին, ապա ռուսական գործընկերները ներկայացրել են ձեռնարկվող բոլոր քայլերը հայկական բեռների սահմանանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

Երկուստեք շեշտվել է կառուցողական համագործակցության խորացմանը միտված փոխադարձ այցելությունների կարևորությունն ու վստահության մթնոլորտի ամրապնդումը: