ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-07-21 13:07:01 Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը 663

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ջոնի Կումարին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Խաղաղ Դոնի փողոց) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
- խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,
- պատերը պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքում առկա աշխատանքային սեղանի մակերևույթը չի պահվում նորոգ վիճակում, պատրաստված չէ հեշտությամբ մաքրվող ու հարթ նյութերից,
- սահմանված չէ միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, դրանք չեն իրականացվում,
- առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: