Ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2023-07-24 11:27:43 635
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Լավա-Աղբյուր» ՍՊԸ -ին պատկանող ճամբարի խոհանոցի («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) արտադրական գործունեության կասեցումը։
ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են, իսկ սանհանգույցը, որի դուռը բացվում էր խոհանոցի մեջ, վերածվել է ախտահանող նյութերի պահման սենյակի։