ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները այսօր ստուգայցեր իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները այսօր ստուգայցեր իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում
2021-09-17 04:58:48 909
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում են այսօր ստուգայցեր իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: