Հացով շաուրման նորից կարտադրվի
Հացով շաուրման նորից կարտադրվի
2023-08-24 16:33:17
235
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ Տիգրան Բաբայանին պատկանող հանրային սննդի կետում (Երևան, Խորենացի 35) պատրաստվող «Պատրաստի շաուրմա հացով արտադրատեսակը համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին, իսկ Պատրաստի շաուրմա լավաշով արտադրատեսակը, որի արտադրությունը ևս կասեցված էր, ըստ տնտեսավարողի հայտարարության, այլևս չի արտադրվելու:
«Պատրաստի շաուրմա հացով արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: